03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Գյուղացիներն ապավինում են վարչապետին

 

«Բերքատվության մասին խոսելիս հարկ է շեշտել՝  Մարմաշենում սովորաբար լավ բերք է ստացվում, բայց կրկտահարության դեպքերը վերջանականապես վնասեցին բանարաբեստանային կուլտուրաները, ցորենը, կարտոֆիլը… ամեն ինչ: Գյուղացիների անունից վարչապետին նամակ ենք գրել:  Տեսնենք՝ ինչ կստացվի», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավար Աշոտ Եղոյանը:

Վերջինս ընդգծեց՝ Մարմաշենում և հարակից գյուղերում շատ քիչ հատվածներ են, որ չեն կարկտահարվել:

«Մեր հարևան գյուղերը ևս այս վիճակում են գտնվում: Գյուղացիները ահռելի քանակությամբ  վարկեր ունեն: Այսօր մի տասը հոգի ինձ մոտեցան: Գիտեն, թե գյուղապետը մի բանի տեր է: Մտածում են, թե գյուղապետը փող կունենա: Պարտք ուզողներին շատ գումար է պետք՝ նվազագույնը կես միլիոն դրամ, որ մի կերպ կարողանան իրենց հարցերը լուծել՝ ակնկալելով, որ շուտով արտերկրում աշխատող հարազատներից դրամական օգնություն կստանան: Ես ինքս էլ վարկեր ունեմ: Իրավիճակը շատ-շատ վատ  ու բարդ է», – ասաց Աշոտ Եղոյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ