14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արագածոտնում նույնպես թեժ պայքար է.Հրապարակ

«ՏԻՄ ընտրությունները ոչ պակաս լարված են լինելու նաև Արագածոտնի մարզի Ուջան գյուղում։ Գործող գյուղապետը, որը նաև հեքիմ է, վայելում է թալինցի նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի աջակցությունը։ Նա այս անգամ դաշնակցական մրցակից ունի՝ ի դեմս Նաիրի Կիրակոսյանի։ Շենավան համայնքում միանգամից 5 թեկնածու է առաջադրվել, գործող գյուղապետի մոտ անակնկալ հիվանդություն է ի հայտ եկել, նա չի առաջադրվի, բայց աթոռի վրա աչք ունեցողների պակաս չի զգացվում։ «Երևի կարծում են՝ մեղր են բաժանում, էլ չգիտեն, թե ինչքան հոգս ու ցավ կա»,– կատակում է դեռևս գյուղապետ Աշոտ Ղազարյանը։ Այստեղ կպայքարեն երեք անկուսակցական և մեկական ՀՀԿ-ական ու ՀՅԴ-ական թեկնածուներ։ Փոխարենը Արմավիրի համանուն գյուղում 35-ամյա գյուղապետ ՀՀԿ-ական Արթուր Մկրտչյանը 4-րդ անգամ կստանձնի համայնքի ղեկը։ Նա 25 տարեկանից գյուղապետ է աշխատում, բարձրագույն կրթություն չունի, բայց այս անգամ էլ մրցակից չունի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ