14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

2007-ից Ղարաբաղի շուրջ բանակցություններում ոչինչ չի փոխվել.Ալեքսանդր Իսկանդարյան

«2007-ից Ղարաբաղի շուրջ բանակցություններում ոչինչ չի փոխվել: Ընդամենը  տարբեր վարիացիաներով քննարկվում են Մադրիդյան սկզբունքները»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Միշտ խոսվել է այն մասին, որ նախկին ԼՂԻՄ տարածքը եւ դրա ու Հայաստանի միջեւ անորոշ միջանցքը դուրս են հանվում Ադրբեջանի իշխանությունից: Ընդ որում, մտածում են Ադրբեջանի  դեմքը փրկելու ինչ-որ ձեւ: Դրանից հետո ոչ մի նոր բան չի առաջարկվում, բացի Մադրիդյան սկզբունքների տարբերակները»ընդգծել է քաղաքագետը:

Նրա խոսքով՝ ապրիլյան էսկալյացիայից հետո բանակցություններում առաջընթացի խնդիր չի էլ դրվել: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ որպես բանակցություններում միջազգային միջնորդներ, իրենց խնդիրը բավականին հստակ են դրել: Եթե չդադարեցնել, ապա գոնե թուլացնել բռնությունը»,- եզրափակել է քաղաքագետը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ