13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Դավիթ Սանասարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ 1.5 մլն գրավի դիմաց Դավիթ Սանասարյանին ազատ արձակելու որոշում է կայացրել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը. «Դավիթ Սանասարյանը համապատասխան ընթացակարգից հետո ազատ կարձակվի։ Գրավի չափը սահմանել է դատարանը։ Սանասարյանը ևս մասնակցում էր դատական նիստին»։

Մյուս փաստաբան Ռոբերտ Ռևազյանն էլ ասաց, որ գնում են գրավը վճարելու, ինչից հետո ազատ կարձակվի։

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ