04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Այսօր աշխարհը նշում է մարդասիրության օրը

Մարդասիրություն՝ ամենաշատ օգտագործված, ոչինչ չասող այս բառը լսում ենք ամեն օր: Ժամանակին եթե ինչ-որ չափով հավատում էի մարդասիրական, մարդու իրավունքներին վերաբերող կոչերին, ապա ապրիլյան պատերազմից հետո դրանք ինձ համար դարձան զրո: Երբ գլխատեցին, խոշտանգեցին մեր զինվորների մարմինները, ոմանց էլ հենց խոշտանգելով սպանեցին, մարդասիրական աշխարհը լռեց:

Խոշտանգված, մարդատյացության զոհը դարձած մեր Ադամն էլ ծնվել է մարդասիրության օրը: Հենց այս փաստն էլ ցույց է տալիս, որ մարդը երբեք արժեք չի եղել պետությունների, միջազգային կառույցների համար: Նրանց կխոսեն դրանից, երբ իրենց ձեռնտու է, և կլռեն, երբ այդպես է պետք:

Մարդասիրությունը շարունակում է ապրել առանձին անհատների մեջ, ովքեր իրենց կյանքը վտանգելով փրկում են ուրիշներին, հաց են տանում գերիներին, օգնում են շրջապատին ավելի լավ ապրել:

Ամենամեծ մարդասերն ինձ համար սահմանին կանգնած մեր զինվորներն են, որոնք կյանքի գնով են ապահովում մեր խաղաղությունը: Իսկ միջազգային ուժերի մարդասիրական կոչերն իրականում աղբ են, նեխած աղբ, որից միայն նավթի հետ է փչում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ