Իջեւանում 50-ամյա տղամարդու սպանության մեջ մեղադրվողը կմնա կալանքի տակ. ՔԿ
Իջեւանում 50-ամյա տղամարդուն սպանելու մեղադրանքով կալանավորված Ա. Շահինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանն այսօր՝ օգոստոսի 19-ին, վերահաստատել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի կայքից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2016 թ. օգոստոսի 16-ին ահազանգ է ստացվել, որ Իջեւան քաղաքի վերջնամասում գտնվող օրվա կարգավորման ջրամբարին հարակից հանդամասում դիակ կա:
Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իջեւան քաղաքի բնակիչ, Վ.Ակինյանին հրազենային մահացու վիրավորում է հասցրել նույն քաղաքի բնակիչ Ա.Շահինյանը:
Նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշում քննիչը կայացրել է օգոստոսի 17-ին, նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ եւ հայտարարվել հետախուզում։
Օգոստոսի 18-ին հետախուզվողն ինքնակամ ներկայացել է, վարույթն իրականացնող մարմինը նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սպանությունը:
Նախաքննությունը շարունակվում է: