28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հրազդանում 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկած վարորդը գրավի դիմաց ազատ է արձակվել

Հրազդանում 7-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկելու գործով նախաքննությունը տեւեց ընդամենը 1.5 ամիս: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ վարորդ Վանիկ Սարգսյանը հուլիսի 4-ին երեկոյան, գտնվելով ոչ սթափ վիճակում վարել է մեքենա: Սարգսյանը քրոջ ամուսնու հետ իրենց շենքի բակից ընթացել է դեպի Հրագդանի Միկրոշրջան թաղամասի շուկայի խաչմերուկի ուղղությամբ: Հասնելով սուպերմարկետի դիմացի խաչմերուկ՝ մուտք է գործել ճանապարհի խաչմերուկային հատված եւ թույլ տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ մասի, 24 հոդվածի 7-րդ մասի և ՃԵԿ-ի 65 և 66 կետերի պահանջներին հակասող գործողություններ.  դեպի ձախ շրջադարձի կատարումն իրականացրել է ավտոմեքենայի ընթացքի այնպիսի արագությամբ, որ զրկված է եղել ավտոմեքենայի կառավարումն ապահովելու և տվյալ շրջադարձն իր վարած ավտոմեքենայի ընթացքի ուղղության երթևեկելի ուղեմասի սահմաններում անվտանգ կատարելու տեխնիկական հնարավորությունից: Ավտոմեքենան, ընթանալով դեպի աջ, երթևեկելի մասի սահմաններից դուրս է եկել ճանապարհի աջ կողմում առկա մայթի վրա, վրաերթի ենթարկել մայթով քայլող 7-ամյա տղային, որն էլ տեղում մահացել է:

Վանիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք, որ վրաերթի պահը ֆիքսել է այդ վայրում գտնվող տեսախցիկը: Երեխաները քայլելիս են եղել մայթով, երբ «ՎԱԶ 21404»-ը մեծ արագությամբ բարձրացել է մայթ ու վրաերթի ենթարկել տղային: Մյուս երեխաները հրաշքով են ողջ մնացել: Այդ պահին երեխաների ծնողները նրանց հետ են եղել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ