07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Գոռ Մինասյանը նվաճեց Հայաստանի երրորդ արծաթե մեդալը

Գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը  նվաճեց Հայաստանի չորրորդ մեդալը Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում: 22-ամյա ծանրորդը երկրորդ տեղը գրավեց +105 կգ քաշային կարգում, որտեղ հանդես եկավ նաեւ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը, որը բավարարվեց չորրորդ տեղով:

Պոկում վարժությունում հայ ծանրորդներն արդյունավետ կատարեցին բոլոր մոտեցումները: Գոռ Մինասյանը 210 կգ-ով գրանցեց երրորդ արդյունքը, իսկ 26-ամյա Ալեքսանյանը 6-րդն էր 195 կգ-ով: Պոկում վարժությունում 216 կգ արդյունքով հաղթեց իրանցի Բեհդադ Սալիմիկորդաբասին, որը սահմանեց աշխարհի ռեկորդ, բայց հետո զրո ստացավ հրում վարժությունում:

Հրում վարժությունում Գոռ Մինասյանը բարձրացրեց 241 կգ եւ երկամարտի 451 կգ արդյունքով արժանացավ արծաթե մեդալի: Ռուբեն Ալեքսանյանի երկամարտի արդյունքն էր 440 կգ, իսկ այս քաշային կարգում օլիմպիական չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախաձեն, որը երկամարտում գրանցեց 473 կգ՝ սահմանելով աշխարհի ռեկորդ:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ