06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՄԻՊ աշխատակիցները հանդիպել են Պավել և Արամ Մանուկյաններին և այլ կալանավորված անձանց

Սույն թվականի օգոստոսի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի աշխատակիցներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ:

Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Այցի շրջանակներում առանձնազրույցներ են ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Սեդրակ Նազարյանի, Թաթուլ Թամրազյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաև Պավել և Արամ Մանուկյանների հետ:

ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում առանձնազրույցներ են ունեցել մի շարք կալանավորված և դատապարտված անձանց հետ:

Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը:

Առանձնազրույցների և ուսումնասիրությունների արդյունքներով համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու մարմիններին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ