02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՄՆ դեսպանը ՀՔԾ-ում քննարկել է «Սասնա ծռերի» գործի ընթացքը

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր՝ 2016թ. օգոստոսի 16-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլս Կրտսերին, դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանին եւ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավաբան-փորձագետ Քրիստինա Աֆոյանին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական համագործակցության կազմակերպման եւ քննության մեթոդիկայի կատարելագործման միջազգային փորձի ուսումնասիրման, քննիչների վերապատրաստման եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի լայն շրջանակ:

Զրույցի ընթացքում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանից հետաքրքրվել է նախորդ ամսին ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում, ինչպես նաեւ այլ վայրերում տեղի ունեցած բռնությունների, լրագրողների ու փաստաբանների օրինական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաեւ զինված խմբի վերաբերյալ քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքից:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանը ընդգծել է, որ հարուցված եւ քննվող քրեական գործերով կատարվում է լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն:

«Կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ՝ կատարված առերեւույթ հանցագործությունների բոլոր հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, մեղավոր անձանց հայտնաբերելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել է Վահրամ Շահինյանը:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանը փաստել է. «Գոհացնող է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մանրակրկիտ ու արհեստավարժ քննություն է իրականացնում Էրեբունու ոստիկանության շենքի գրավման եւ ՀՀ քաղաքացիների ու լրագրողների դեմ ուղղված ոստիկանական չարաշահումների դեպքերով»: Վահրամ Շահինյանը նշել է նաեւ, որ հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը հիշյալ քրեական գործերի նկատմամբ, պարբերաբար հանրության ուշադրությանն է ներկայացվում տեղեկատվություն՝ քրեական գործերով իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների մասին:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլս Կրտսերը, դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանը եւ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավաբան-փորձագետ Քրիստինա Աֆոյանը շրջել են ՀՀ հատուկ քննչական ծառայության շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ