31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

16-ամյա աղջիկը մետաղյա առարկայով հարվածել է ոստիկանության սերժանտի գլխին

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությանԿենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող անչափահաս աղջիկը հայտնաբերվել է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար:

Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի հուլիսի 15-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Հին Երեւանցու փողոցում Երեւան քաղաքի երկու բնակիչներ՝ քույր եւ եղբայր, չենթարկվելով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ոստիկանների` ապօրինի ավտոկայանատեղի կազմակերպելը դադարեցնելու եւ ոստիկանության բաժին ներկայանալու օրինական պահանջին, վիճաբանել են վերջիններիս հետ, որի ժամանակ եղբայրը՝ ծնված 1998թ., հրաժարվել է ներկայանալ ոստիկանության բաժին: Երբ ոստիկանները փորձել են վերջինիս բերման ենթարկել, նրա անչափահաս քույրը՝ ծնված 2000թ.,  ձեռքին եղած մետաղյա առարկայով հարվածել է ոստիկանության սերժանտ Ա.Հակոբյանի գլխին եւ հայհոյել ոստիկանության ծառայողներին:

2016թ. օգոստոսի 5-ին քննիչը որոշում է կայացրել՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Քրեական գործով ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում 2016թ. օգոստոսի 11-ին Երեւանի անչափահաս բնակչուհին հայտնաբերվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը: Վերջինիս մայրը ճանաչվել է անչափահասի օրինական ներկայացուցիչ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ