18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Նազիկ Ավդալյանը Օլիմպիական խաղերում գրավեց 5-րդ տեղը

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 5-րդ օրը պայքարի մեջ մտան 69 կգ քաշային կին ծանրորդները։

Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Նազիկ Ավդալյանը պոկում վարժության ժամանակ նախ հանեց 103 կգ, այնուհետև, չբարձրացրեց 107 կգ, սակայն երրորդ մոտեցման ժամանակ գլխավերևում պահեց 107 կգ։

Հրում վարժությունը Ավդալյանը սկսեց` 130 կգ ծանրաձողը բարձրացնելով։ Երկրորդ և երրորդ մոտեցումների ժամանակ Նազիկը բարձրացրեց նախ 133 կգ և 135 կգ։ Երկամարտի 242 կգ արդյունքով` Նազիկ Ավդալյանը  զբաղեցրեց 5-րդ տեղը։

Քիչ ավելի ուշ՝ տեղական ժամանակով` 19։00-ին, մեդալի համար պայքարի մեջ կմտնի Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ