13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Էրդողանն ուշացել է Պուտինի հետ հանդիպումից ու ստիպել նրան սպասել

Սանկտ Պետերբուրգում օգոստոսի 9-ին կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունները երկրների միջև ծագած ճգնաժամից հետո առաջին հանդիպման շրջանակներում մոտ երկու ժամ են տևել, այնուհետև կողմերը սկսել են ընդլայնված կազմով երկկողմ համագործակցության հարցերի քննարկումը, որից հետո կայացել է համատեղ մամուլի ասուլիս:

Մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են նախագահների հանդիպմանը:

Ինչպես հայտնում է ABC News-ը` Էրդողանն ուշացել է Պուտինի հետ հանդիպումից, առաջնորդի, ով ինքն է հաճախ ուշանում պետական մակարդակի հանդիպումներից, սակայն բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նրանք որոշել են, որ վեճն ավարտված է, և երկրներն արդեն պատրաստ են իրենց հարաբերությունների վերականգնմանը:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ