17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Այրվել է 2 հա բուսածածկ տարածք

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է՝ օգոստոսի 4-5-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Վարդավառի լճի մոտ այրվել է 2 հա բուսածածկ տարածք, Մոլդովական փողոցում՝ 2000 քմ, Էրեբունի 1-ին փողոցում՝ 500 քմ, Մուշավան ամառանոցային թաղամասում՝ 5000 քմ, խոտածածկ տարածք, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 12 կմ մոտակայքում՝ մոտ 1 հա. ցորենի արտ, Արագածոտնի մարզի Քարաշամպ-Արա գյուղերին հարակից՝ մոտ 85 հա խոտածածկ տարածք և 30 պտղատու ծառ, Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի մոտակայքում ՝ 2000 քմ, Տավուշի մարզի Դեղձավան գյուղի մոտ՝ 20 հա. խոտածածկույթ, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 1200 քմ, Վայք քաղաքի Իսրայել Օրի փողոցի մոտակայքում՝ 1500 քմ խոտածածկույթ, Արարատի մարզի Ավշար գյուղի մոտակայքում՝ 600 հակ անասնակեր, Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի մոտակայքում՝ 200 քմ խոտածածկույթ, Շիրակի մարզի Մարալիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի 1-կմ մոտակայքում՝ 3500 քմ գարու հնձած արտ:   Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ