«Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը վերաորակվել է
«Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը վերաորակվել է: Այս մասին տեղեկացանք Արթուր Սարգսյանի պաշտպան` Արայիկ Պապիկյանից:
Արթուր Սարգսյանն այժմ մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:
Պաշտպանը հնարավոր է համարում, որ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվի:
Հիշեցնենք, որ Սարգսյանը հուլիսի 26-ին սննդով բեռնված մեքենայով ճեղքել էր ոստիկանության պատը եւ սնունդ հասցրել «Սասնա ծռերի» անդամներին:
Արթուր Սարգսյանին առաջադրվել էին այն նույն մեղադրանքները, որոնք առաջադրվել էին «Սասնա ծռերի» մյուս անդամներին՝ ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):