06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Աչք ունեցողը կտեսնի ոստիկանության բարեփոխումները»

«ՀՀ իշխանությունները, ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը երկրում հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար շատ գրագետ աշխատանք են ցուցաբերել»,-այսօր  ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Շատ կարեւոր էր, որ մեր երկրի ղեկավարն ու այլ պաշտոնյաներ այս իրավիճակում ցուցաբերեցին խոհեմություն, սառնասրտություն, հավասարակշռություն՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:  Մեր ոստիկանության շատ գրագետ աշխատանքը, Ազգային անվտանգության ծառայության գրագետ աշխատանքը մեր բոլորի աչքի առաջ են եւ աչք ունեցողն այդ փոփոխություններն անպայման կտեսնի: Տարիների ընթացքում ոստիկանների գործողությունների մեջ շատ դրական փոփոխություններ են եղել եւ դրա շնորհիվ այսօր մենք կարողացանք այսպիսի հանգուցալուծում ունենալ:  Այսօր մտել ենք այլ փուլ՝ իրավական աշխատանքների, գնահատականների փուլ: Իրավապահ մարմինները կտան դրանց գնահատականը, կգա նաեւ փուլ, երբ կլինեն քաղաքական գնահատականներ»,- ընդգծեց  Նաղդալյանը։

Դիտարկմանը, թե փոխոստիկանապետ Լյով Երանոսյանը սեռական հայհոյանքներ էր տալիս ԱԺ պատգամավորին, ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել ցուցարարներին եւ լրագրողներին, Նաղդալյանը պատասխանել է, թե քննություն է ընթանում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ