28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ազգային համաձայնության կառավարության ձեւավորման խնդիրը կապված չէ պաշտոնանկությունների հետ. ՀՀԿ

«Ազգային համաձայնության կառավարության խնդիրը շատ ավելի լայն խնդիր է եւ տեղի ունեցող պաշտոնանկությունների հետ կապված չէ»,- այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ նշելով, որ Ազգային համաձայնության կառավարության խնդիրը ավելի շատ կապված է այն գլոբալ բարեփոխումների հետ, որոնք այս ժամանակահատվածում կատարվել են:

«Դրանք կապված են այն գլոբալ բարեփոխումների հետ, որոնք այս ժամանակահատվածում կատարվել ենք՝ սկսած այն ժամանակից, երբ ՀՀ Սահմանադրությունն էինք բարեփոխում: Երբ նախագահը խոսում էր ազգային համաձայնության գաղափարախոսության մասին, դա հենց այն գաղափարախոսությունն է, որը կապված է սահմանադրական բարեփոխումներից, հետագայում նաեւ ընտրություններից հետո կատարվող գործընթացներից: Այն բարեփոխումները սահմանադրության մեջ, որը մենք կատարել ենք, այդ բարեփոխումները բերել են նրան, որ երկրի կառավարման մեջ լինի ազգային համաձայնություն եւ հենց այս նպատակով սահմանադրական փոփոխություններ կատարվեցին եւ ընտրությունների արդյունքում մենք ունենալու ենք այդպիսի լայն համաձայնությամբ կառավարություն»,-նշեց Հերմինե Նաղդալյանը :

Նշենք, որ այսօր հրաժարական էր տվել գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, նախագահն էլ պաշտոնանկ էր արել ԱԱԾ փոխտնօրեն Հրանտ Եպիսկոպոսյանին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ