04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Իմ հրամանով են կործանել ռուսական ինքնաթիռը․ Դավութօղլու

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոստովանել է, որ ռուսական Սու-24-ը  խոցվել է իր հրամանով: Այդ մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը։

Դավութօղլուն նշել է, որ այդ հրամանը ընդհանուր էր Թուրքիայի օդային տարածքի անվտանգությունը ապահովելու համար: «Հոկտեմբերյան հրահանգը տարածվել է Թուրքիայի օդային սահմանը առանց թույլատվության հատող ոչ միայն սիրիական, այլև  բոլոր ինքնաթիռների վրա»,- հայտարարել է նախկին վարչապետը: Դավութօղլուի խոսքով` նա նման հրաման է տվել այն ժամանակ, երբ Սիրիայում գործողություններ իրականացնող ռուսական ինքնաթիռները շարունակական խախտումներ են իրականացրել:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի վերջում թուրքական ռազմաօդային ուժերը Սիրիայի տարածքում խոցել են ռուսական Սու-24-ը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ