Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցել է 8651 զինվորական

Թուրքիայի զինված ուժերը (TSK) տեղեկացրել են, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է 8651 զինվորական (1676 սերժանտ, 1214 կուրսանտ): Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի`այդ թիվը կազմում է Թուրքիայի բանակի 1.5%-ը:
Ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչների կողմից գործի է դրվել 35 ինքնաթիռ, 37 ուղղաթիռ, 246 զրահապատ մեքենա (դրանցից 34 տանկ), 3 նավ (Թուրքիայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի 1 տոկոս):
TSK-ի հայտարարության մեջ նշվում է, որ ձախողված ռազմական հեղաշրջման կազմակերպիչը գյուլենականներն են, որոնք հայտարարության մեջ բնութագրվում են որպես «անօրինական խմբավորումներ»: