05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արշակ Սադոյանի որդին մասնակցում է ցույցերին

«Սոցիալական լարվածությանը գումարվեց ԼՂ հարցի անորոշությունը, որը հանգեցրեց այս քայլին: Իհարկե, դա անխոհեմ քայլ էր, զոհ ունեցանք: Պետք է անել ամեն ինչ, որ նոր բախումներ չլինեն: Թող ազատ արձակեն Սեֆիլյանին, չարժե այդ հարցը դարձնել մի մեծ պատմություն: Այս իրավիճակում նուրբ և հստակ լուծումներ են պետք, որը անձամբ ես չեմ գտնում»,- այսօր՝ հուլիսի 26-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով զինված խմբի գործողություններին՝ ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:

Լրագրողները նկատեցին, որ Խորենացու ցույցերին մասնակցում է Արշակ Սադոյանի որդին, ու հարցրեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում որդու այդ ակտիվությանը: Արշակ Սադոյանը հաստատեց, որ որդին մասնակցում է այդ ցույցերին:

«Աշխատում եմ, որ ընտանիքումս էլ դեմոկրատիա լինի, և չեմ ստիպում ընտանիքիս անդամներին որևէ բան»,-ընդգծեց Սադոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ