16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Արյունոտ իրավիճակ Խորենացի փողոցում. քաղաքացիները քարերով հարվածեցին ոստիկաններին

Մոտ մեկ ժամ առաջ Խորենացի փողոցում գտնվող ցուցարարները հայտարարեցին, որ կտրուկ գործողությունների կդիմեն, եթե ոստիկաններն իրենց հստակ պատասխան չտան` կապված ՊՊԾ գնդի տարածք սնունդը փոխանցելու հետ: Այդ պահին ցուցարարներին մոտեցան ոստիկանները և հայտարարեցին, որ եթե ինչ-որ բան անեն, իրենք իրավունք կունենան իրենց ծեծելու: Իրավիճակը լարվեց, ցուցարարները սկսեցին շշեր նետել:
Խորենացու փողոցում գերլարված իրավիճակ է: Ցուցարարները քարեր են նետում ոստիկանների վրա: Մի պահ ոստիկանները դիմեցին ճնշող գործողությունների:

Կան վիրավորներ: Իրավիճակը դեռ լարված է: Խորենացի փողոցում է Նիկոլ Փաշինյանը, ով շեշտում է, որ քարի հարված ինքն էլ է ստացել:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ