15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ահաբեկչություն է և ահաբեկիչները պետք է խստորեն պատժվեն. ազատամարտիկը զայրացած է

«Ահաբեկչություն է և ահաբեկիչները պետք է խստորեն պատժվեն: Նման բան չէր կարելի: Զայրացած եմ ու շատ»,-Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանը:

«Ես առհասարակ դեմ եմ ահաբեկչությանը, իսկ հայաստանյան իրավիճակում սա արդեն չափազանց է: Եղածը, անշուշ, մեզ թուլացնում է, անշուշտ, ջլատում է, անշուշտ ,մեր թշնամիներին ուրախացնում է: Կարող են առիթից օգտվել ու փորձեն հարվածել: Այս տեսակ ապուշ բաների ժամանակը չէ ու շատ սխալ ուղի են ընտրել»,-ընդգծեց ազատամարտիկը: Ազատամարտիկը մի քանի անգամ  նշեց, որ զայրույթի չափը աննկարագրելի է ու երեկվանից ինքը փորձում է զսպել իրեն պատած բարկության ալիքը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 17-ին  վաղ առավոտյան հիմնադիր խորհրդարանի անդամները գրավել են Էրեբունի համայնքի ոստիկանության բազան և պատանդներ վերցրել:

Նշենք , որ հարձակման հետեւանքով զոհվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը։ Հրաձգային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ