07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Քաղաքապետի տղան դուբինկայով է ծեծել երիտասարդին. Ժողովուրդ

Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Վեդի քաղաքում: ՛՛Ժողովուրդ՛՛-ի աղբյուրների տեղեկացմամբ` Վեդու ՀՀԿ-ական քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի որդին` Հակոբ Բարսեղյանը, ռետինե մահակով (դուբինկայով) դաժանաբար ծեծի է ենթարկել նույն քաղաքի երիտասարդ բնակիչ Սահակ Սահակյանին: Պատճառն այն է եղել, որ Բարսեղյանի որդին մեծ արագությամբ է սլացել քաղաքով և չքավոր ընտանիքի տղան` Սահակը, համարձակվել է նրան զգուշացնել, թե պետք չէ այդպես մեքենա վարել:

Արդյունքում երիտասարդն այսօր գտնվում է հիվանդանոցում, իսկ քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը երեկ`ողջ օրը, այդպես էլ չպատասխանեց թերթի հեռախոսազանգերին: Նա հոգացել է Սահակ Սահակյանի բուժման ծախսերը, որպեսզի նրա ընտանիքի անդամները չբողոքեն ՀՀ ոստիկանությունում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ