21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Երիտասարդ գործարարների համահայկական առաջին ֆորում»-ին

Հուլիսի 15-ին Անի Պլազա հյուրանոցում «Հայաստանի երիտասարդ գորրծատուների միության» նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի և Արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ  մեկնարկեց §Երիտասարդ գործարարների համահայկական առաջին ֆորում¦-ը, որին մասնակցում են շուրջ 80 երիտասարդ գործարարներ, որոնցից 30-ը սփյուռքահայ գործարարներ են ՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լիտվայից, Ուկրաինայից, Թուրքիայից, Իրանից, Իսրայելից, ԱՄԷ-ից:

Ֆորումին մասնակցեցին ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Հայաստանի երիտասարդ գործատուների միության նախագահ Մուշեղ Ավետիսյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Ընդգծելով Սփյուռքի և Հայաստանի միջև գործարար կապերի ամրապնդման և զարգացման անհրաժեշտությունը՝ փոխվարչապետը նշեց, որ նման ֆորումը լայն հնարավորություն է տալիս՝ համախմբելու աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդ հայ գործարարներին՝ հարթակ ստեղծելով ՀՀ-ում ինքնաարտահայտվելու և ինքնադրսևորվելու, նոր բիզնես գաղափարներ բացահայտելու, և հույս հայտնեց, որ հետագայում դրանք հաջողությամբ կիրականացվեն ինչպես Հայրենիքում, այնպես էլ արտերկրում:

Այնուհետև ելույթ ունեցավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Կարևորելով երիտասարդ գործարարների ներուժի համախմբմանն ուղղված այսօրինակ ֆորումի իրականացումը՝ նախարարը նշեց. «Ուրախ եմ, որ այս ֆորումը տեղի է ունենում Հայաստանի և Արցախի 25-ամյա հոբելյանի առիթով: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ֆորումի առանցքային կետերի վրա. երիտասարդությունը ինքնին իր մեջ ունի առաջնորդող ուրույն և անբեկանելի ուժ, որի համակարգված ուղղորդումը հայրենի տնտեսության զարգացմանն այսօրվա հրամայականն է, և  պատահական չէ, որ այսօր աշխարհով մեկ սփռված լինելով՝ հայ գործարարները մեծ հաջողությունների են հասնում, վստահ եմ, որ ձեր ջանքերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում այսուհետ կկրկնապատկվեն և դուք առավելագույնս կօգտվեք համաժողովի ընձեռած հնարավորություններից՝ նոր գործընկերային կապեր հաստատելու և ազգանպաստ նոր նախագծեր իրականացնելու համար: Հայրենիքում նման համաժողովների անցկացումը վկայում է այն մասին, որ Սփյուռքը դառնում է ավելի հայաստանակենտրոն, որ Հայաստանն է այն առանցքը, որի շուրջ պետք է համախմբվեն և գործեն մեր բոլոր կարող անհատներն ու կառույցները: Համոզված եմ, որ մեր գործարարները իրենց հաջողություններով ու ձեռք բերած հեղինակությամբ նպաստում են հայրենի պետության  վարկանիշի բարձրացմանը: Այդպիսի վառ անհատականություններից են Քըրք Քըրքորյանը, Էդուարդո Էռնեկյանը, Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը և այլք, ովքեր իրենց բիզնես մտածողության և գործունեության շնորհիվ ոչ միայն համաշխարհային մեծ հաջողությունների են հասել և հեղինակություն ձեռք բերել, այլև իրենց ուրույն ներդրումն են բերել հայրենի տնտեսության զարգացման գործում»:

Ֆորումի մասնակիցներին ողջունեց «Հայաստանի երիտասարդ գործատուների միության» նախագահ Մուշեղ Ավետիսյանը:

Շնորհակալություն հայտնելով Սփյուռքի և Արտաքին գործերի նախարարություններին ֆորումին աջակցելու համար՝ Ավետիսյանը նշեց, որ «Երիտասարդ գործարարների Համահայկական ամենամյա ֆորումը»   հնարավորություն է տալիս  տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդ գործարարներին միմյանց հետ ծանոթանալ և այդ ծանոթությունը օգտագործել ի նպաստ յուրաքանչյուրի բիզնեսի զարգացման ու առաջխաղացմանը: Նա կարևորեց այն հանգամանքը, որ ֆորումը միտված է հայ գործարարներին տեղեկացնելու Հայաստանի իրավական դաշտի մասին, ներդրումային և արտահանման հնարավորություններին, արտասահմանում և Հայրենիքում նույն ոլորտում գործունեություն ծավալող երիտասարդ գործարարների համար աշխատանքային միջավայր ստեղծելու՝ փոխշահավետ համագործակցություն իրականացնելու համար:

Ողջույնի խոսքով հանդես եկան Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը,

Ելույթներով հանդես եկան նաև Միջազգային պատվիրակությունների ներկայացուցիչներ:

Ֆորումն իր աշխատանքները կշարունակի մինչև հուլիսի 22-ը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ