05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Չի՛ կարելի խոհանոցում նստած՝ կուսակցություն ստեղծել. Ահարոն Ադիբեկյան

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  խոսելով 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում նորաստեղծ և հին կուսակցությունների ԱԺ  մտնելու  հնարավորությունների մասին՝ նշեց, որ այն կուսակցությունները, որոնք քաղաքական դաշտում փոխել են իրենց դիրքը, օրինակ ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն՝ կունենան պրոբլեմներ:

Սոցիոլոգը շեշտեց՝ ԲՀԿ-ն, որը նախկինում մեծ ուժ ունեցող կուսակցություն էր, այժմ տրոհվել է մի քանի խմբավորումների և ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ այժմ պարզ չէ, թե դրանցից որը ձայներն իր կողմ կքաշի: Այն կուսակցությունները, որոնք ՏԻՄ-ում ունեն բավականին մեծ ներկայություն, այդ կուսակցությունների շանսերը ըստ նրա՝ մեծ են:

«Չի՛ կարելի խոհանոցում  նստած՝ կուսակցություն ստեղծել, երբ որ երկու բաժակ խմում ես ու մտքովդ արքայություն է անցնում: Դա այնպիսի մեծ ճանապարհ է, որն ունի մի քանի կարևոր նախադրյալ՝ խարիզմատիկ դեմք, որի շուրջ պետք է համախմբվի ժողովուրդը, թիմ, որում պետք է ներկայացված լինեն բավականին լուրջ դեմքեր, ինչպես նաև ֆինանսներ,  կազմակերպչական ռեսուրս և գաղափարախոսություն, որը բրենդի նման պետք է տարբերվի եղած գաղափարախոսություններից: Պոպուլիստական լոզունգներով չի կարելի գալ իշխանության»,-ասաց սոցիոլոգը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ