Առաջարկում են ՀԱԿ ժամանակավոր համակարգող նշանակել Նիկոլ Փաշինյանին
- ի գիտություն ընդունել, որ Դաշինքում այլևս ՀՀՇ կուսակցություն գոյություն չունի,
- ի գիտություն ընդունել, որ այլ կուսակցության անդամ Առաջին Նախագահը Քաղխորհրդի իր համակարգողով դուրս է եկել Քաղխորհրդի կազմից,
- Քաղխորհրդի աշխատանքների ժամանակավոր համակարգող ընտրել Քաղխորհրդի անդամ Ն. Փաշինյանին,
- Նախաձեռնություններ իրականացնել «ՀԱԿ» դաշինքի ԱԺ խմբակցությունից հեռացնելու համար այլ կուսակցության անդամներ՝ Լ.Զուրաբյանին, Ա.Մանուկյանին և Գ.Ջհանգիրյանին,
- Երևանի Ավագանու ընտրություններում աջակցել “Ժառանգության” կուսակցությանը,
- դատապարտել ՀՀԿ-ԲՀԿ ավազակաիշխանության կողմից “Կուսակցությունների մասին” ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կոպիտ խախտման, այն է՝ մեր Դաշինքի անվամբ այլ կուսակցություն վերակազմակերպելու փաստը:
Սույնով “ՀԱԿ” դաշինքի Քաղխորհրդի անդամների քննարկմանն ենք ներկայացնում որոշման նախագիծ “ՀՀՇԿ վերակազմակերպման հետևանքների մասին”:
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը որոշման նախագիծը ներկայացնում ենք հրապարակայնորեն:
“ՀԱԿ” Դաշինքի Քաղխորհրդի անդամ,
“ՄԻ-96” կուսակցության նախագահ Ռ.Թորոսյան