3 պատճառ՝ ընտրությունները բիզնեսի վրա չազդելու համար
Գործատուների հայկական միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ վերջին ամիսներին իրավիճակը տնտեսության մեզ ու բիզնեսում էական փոփոխություններ չի ունեցել: Նախկինում ընտրությունները մշտապես էական ազդեցություն էին ունենում այս ոլորտների վրա: Սրա առաջին պատճառն այն է, որ մի քանի քաղաքական կուսակցություններ նույն ակտիվությամբ չմասնակցեցին ընտրություններին: Բացի այդ ՀՀԿ-ն, որպես իշխող կուսակցություն, չօգտագործեց խոշոր բիզնեսն ընտրություններում, որը, ի տարբերություն խորհրդարանականի, չէր մասնակցում քարոզարշավին: Եվս մեկ պատճառ է այն, որ ընտրական տեխնոլոգիաները դարձել են ավելի կառավարելի:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Ակցեռնի տնօրեն Հակոբ Բաղդասարյանը հավելեց, որ անշարժ գույքի ոլորտում ևս ոչ մի տեղաշարժ չկա, գնային առումով փոփոխություններ չկան: Նրա խոսքով՝ սիրիահայերի գալը որոշակի փոփոխություն ունեցավ անշարժ գույքի գների վրա, սակայն դա ևս շատ զգալի չէր, քանի որ նրանք հիմնականում վարձակալում են բնակարանները, ոչ թե գնում: Բաղդասարյանը շեշտեց, որ իրենք տարեկան երկու հազար գործարք են իրականացնում: