09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ժպտում եմ ձեր կատակին. Ուրիխանյանը՝ Օսկանյանի

ԲՀԿ խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Երևանի ավագանու ընտրությունները համարում է քաղաքական թեկուզ և միայն այն պատճառով, որ այս ընտրություններին  մասնակցում են կուսակցություններ: Այս մասին այսօր նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպմանը: Հարցին, թե արդյոք այս ընտրությունների միջոցով ԲՀԿ-ը փորձում է արդարանալ իր ընտրազանգվածի առջև, որ չմասնակցեց նախագահական ընտրություններին, նա պատասխանեց.

՛՛Որևէ ընտրությանը չմասնակցելը չի կարող հիմք դառնալ, որ արգելվի այդ կուսակցությանը մասնակցելու որևէ այլ ընտրությանը՛՛: Ուրիխանյանը շեշտեց, որ ԲՀԿ-ը ոչ մի անգամ չի մասնակցել նախագահական ընտրություններին, սակայն դա չի խանգարել ստանալ այն քվեին, որ արժանացավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ և բացի այդ իրենք ոչինչ չեն անում ինքնանպատակ կամ ինչ-ինչ խնդիրներ բավարարելու  համար:

Դիտարկմանը, որ ԲՀԿ-ը մեղադրում է Երևանի քաղաքապետարանին քաղաքում եղած խնդիրների համար, սակայն իրենք ևս անդամներ են ունեցել ավագանու կազմում ու ընդունել են բոլոր որոշումները, նա արձագանքեց. ՛՛Ավագանու խմբակցությունը, ճիշտ այնպես ինչպես կուսակցության կողմից տարբեր կառավարման մարմիններում ժամանակին ներկայացվող կառույցները, հաշվետու են կուսակցության առջև իրենց արածի-չարածի համար, հենց դրա համար էլ իննսուն տոկոսով փոխվել է ցուցակը՛՛:

Հարցին` ինչով է պայմանավորված, որ Վարդան Օսկանյանը կարծես թե կրկնում է Րաֆֆի Հովհաննիսյանի ՛՛Բարևարշավ՛՛-ը, Ուրիխանյանը չպատասխանեց. ՛՛Ժպտում եմ ձեր կատակին՛՛:

Մեկ այլ տեղեկատվության ևս. ԲՀԿ-ն երեք հազար դրամի չափով ընտրակաշառք է բաժանել Սասունցի Դավիթ կայարանում քարոզարշավի ժամանակ:Ուրիխանյանը դարձյալ ժպիտով հորդորեց նման դեպքեր հայտնաբերելիս դիմել կամ ոստիկանություն, կամ ԲՀԿ գրասենյակ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ