՛՛Փակ շուկայի տեսքը չի փոխվի՛՛
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/Լ_1366099505.jpeg)
Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակի երրորդ հորիզոնականում գտնվող ճարտարապետ Հովհաննես Թոքմաջյանը համոզված է, որ Փակ շուկան կունենա այն արտաքին տեսքը, որն ունեցել է նախկինում:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Թոքմաջյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ շինարարական աշխատանքները միայն ստորգետնյա հատվածներում են ընթանում, վերգետնյա շինարարություն չի արվում: Նա նշեց, որ իրենց թիմի համար շատ կարևոր է լուրջ կանաչ զանգված ստեղծելը, միլիոնավոր ծառեր տնկելը, ինչը ռազամավարական հարց է մանավանդ ատոմակայան ունեցող երկրի համար:
Թոքմաջյանը կարծում է, որ այս ընտրությունները քաղաքական չեն: Նրա խոսքով` քաղաքական ընտրությունները ավարտվեցին փետրվարի 18-ին, իսկ հիմա քաղաքի ղեկավար պետք է ընտրել:
Ամփոփելով քարոզարշավի առաջին շաբաթը՝ ավագանու թեկնածուն շեշտեց, որ չի կարող շատ օբյեկտիվ գնահատական տալ, սակայն նկատել է, որ ժողովրդի մեջ վստահություն և հավատ կա Տարոն Մարգարյանի հանդեպ: