19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

37 ամյա Թագուհին միացված է արհեստական շնչառության ապարատին.կացնահարված հոր և դստեր վիճակը

Երեւանում այսօր՝ հուլիսի 8-ին, իրենց տանը կացնահարված 37-ամյա Թագուհի ու 62-ամյա Վաչագան Մանսուրյանները ստացել են բաց գանգուղեղային ծանր վնասվածքներ:

Henaran.am-ը Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկացավ, որ Թագուհի եւ Վաչագան Մանսուրյանները վիրահատվել են, այս պահին նրանց վիճակը կայուն ծանր է:

Թագուհի Մանսուրյանը միացված է  արհեստական շնչառության ապարատին, հայրը ինքնուրույն է շնչում:

Ավելի վաղ հայտնել էինք , որ  հուլիսի 8-ի գիշերը Երեւանում ողբերգական դեպք է տեղի ունեցել. նախկին փեսան կասկածվում է կացնահարելով զոքանչին՝ Կարինե Մանուսուրյանին,  սպանելու եւ նախկին կնոջն՝ ու աներոջը կացնով մարմնական լուրջ վնասվածքներ պատճառելու մեջ:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին՝ Սպանություն եւ 112 հոդվածի 2-րդ մասով՝Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ