12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Կառավարությունը ձեռք կբերի 168,3 մլն դրամի դեղ

Կառավարության այսօր`հուլիսի 7-ին հրավիրված   նիստի ժամանակ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով թույլատրվում է իրականացնել 2016 թվականի կարիքների համար անհրաժեշտ դեղերի գնման ընթացակարգը:

Նախարարի փոխանցմամբ` հաստատված գնումների անվանացանկում ներառված դեղերը պլանավորվել են, սակայն ձեռք չեն բերվել մի շարք գործոնների պատճառով:

Հանգամանքների ցանկում են՝  ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ում, ՀՀ մարզերի և քաղաք Երևանի բժշկական հաստատություններում առկա դեղերի մնացորդները, 2015 թվականի դեղերի միջին տարեկան փաստացի ծախսերը և հաշվառված հիվանդների թիվը:

Ամփոփելով ՀՀ մարզերի և քաղաք Երևանի բժշկական հաստատությունների կողմից ներկայացված 2016 թվականի առաջին եռամսյակի հաշվետվություններն` արձանագրվել է համապատասխան հիվանդների թվի աճ և դեղերի միջին ամսական ծախսերի ավելացում:

Խնդրի կարգավորման նպատակով նախարարությունը ձեռք կբերի 168,3 մլն դրամ գումարի չափով դեղեր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ