14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործը դատարնում է

Անցած տարվա մայիսին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին տեղեկացնում է Դատական տեղեկատվական համակարգը (datalex.am):

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հենրիկ Ավագյանն ու Գարեն Աթաջանյանը նպատակադրվել են սպանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներից, քանի որ ավտոմեքենային անմիջականորեն դիպված 18 գնդակներից սրահում գտնված անձինք չեն վնասվել:

Ավագյանին եւ Աթաջանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանք կալանավորված են:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել, ապա կալանավորվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Աթաջանյանը, Հենրիկ Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Մինասյանը եւ Արա Բուդաղյանը:

Արա Բուդաղյանը 10 ամիս անց ազատ է արձակվել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ