11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Դեռ հույս կա /վիդեո/

Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեցտխրահռչակ Հարկային օրենսգիրքը, րի բացասական հետեւանքների մասին հայտարարւմ են անգամ իշխանական ուժի ներկայացուցիչները: Թեեւ ըստփորձագետների` առաջին ընթերցումից հետո հետագա քվեարկություններն ու օրենսգրքի վավերացումը առավել տեխնիկական բնույթ կկրեն, իշխանությունը պնդում է, որ դրական փոփոխություններ կլինեն:

‹‹Հարկային օրենսգրքի շուրջ քննարկումները բավականին ակտիվ ու բուռն են ընթանում:

Առաջարկությունների բազմազանությունը բավականին մեծ է: Դրանք կարող են առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում քննարկման դրվել››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը:

Վերջինս շեշտեց՝ այս հարցում ընդդիմություն-իշխանություն բաժանում չպետք է լինի: Բոլոր քաղաքական ուժերը պետք է ջանան անել այնպիսի առաջարկություններ, որոնք կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը:

‹‹Այն առաջարկությունները, որոնք իրենց մեջ ռացիոնալ հատիկ են պարունակում և կարող են նպաստել տնտեսության զարգացմանը, կարող են ընդունելի լինել››, – ասաց Գագիկ Մելիքյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ