25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առաջին տիկինը չպիտի փոխարինի ամուսնուն /տեսանյութ/

Վերջերս Ադրբեջանի առաջին տիկնոջ կարիերայի «առաջխաղացումը» քանդեց տարածված մոտեցումները քաղաքականության եւ դրանում անհավանականի տեսության շուրջ. դարձյալ շոշափվում են հնագույն մասնագիտության եւ դրան հարող այլեւայլ ձեւակերպումները: Այս կոնտեքստում զրուցեցինք սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ` ինչպիսին են մեր առաջին տիկինները:

ՀՀ բոլոր առաջին տիկիններն էլ բավական ակտիվ գործունեություն են ունեցել և իրենց ակտիվությամբ, գեղեցիկ նախաձեռնություններով, սոցիալական օգնությամբ գրավել են հայ հասարակության սիրտը: Մեր առաջին տիկինների վարկանիշը մշտապես բարձր է եղել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա նշեց, որ դրական փորձ ունենք` կապված առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կնոջ` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի հետ: «Նա բավական լավ ղեկավարեց «Հայ կանանց միավորումը”, և եթե Լևոն Տեր-Պետրոսյանը մնար իշխանության մեջ, տիկին Լյուդմիլան կշարունակեր ”,-ասաց սոցիոլոգը: Սակայն նրա խոսքով` վերջինս լրիվ չօգտագործեց առաջին տիկնոջ կարողությունները, սահմանփակվեց միայն կանանց, երեխաների դաստիարակաման ու կրթական հարցերով:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկինը` Բելա Քոչարյանն ավելի ակտիվ էր` ըստ Ադիբեկյանի: «Նա կազմակերպում էր տարբեր հանդիպումներ, փառատոններ, արվեստում այլ միջոցառումներ”,-պատմեց նա:

Սոցիոլոգի ներկայացմամբ` շատ ավելի բարձր իմիջ ունի ու առավել հաջողված գործունեություն է ծավալում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը` Ռիտա Սարգսյանը:

«Լավագույն ապրանքանիշ, լավագույն բժիշկ և այլ միջոցառումներ կազմակերպելիս մենք նրա աջակցությունն ունեինք»,-պատմում է Ադիբեկյանը: Առաջին տիկինը օգնում է գրքերի տպագրմանը, օգնություն է ցուցաբերում անապահով ընտանիքների, տարբեր մշակութային հասարակական նախաձեռնությունների:

Ադիբեկյանի խոսքով` և ներկա, և նախկին առաջին տիկիններն ունեն դիմումների հատուկ ընդունման բաժին, որտեղ նամակներ են ստանում և դրանց մշտապես արձագանքում են: «Պարտադիր չէ, որ այդ ամենը բացահայտ լուսաբանվի, սակայն եթե խնդիր ունենք, վազում ենք դեպի առաջին տիկինները»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ադիբեկյանն առանձնացրեց նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի տիկնոջ` Արմինե Հովհաննիսյանի դրական իմիջը: «Նա բավական ակտիվ էր երիտասարդ առաջնորդների ձևավորմանը, սակայն առաջ ավելի ակտիվ էր, ներկայումս ստվերում է»,-ասաց նա: Վերջինս վստահ է, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը դառնար նախագահ, տիկին Արմենուհու կերպարն էլ կկերտվեր ԱՄՆ առաջին տիկինների օրինակով:

Հարցին, արդյոք առաջին տիկինների համար բավական է զբաղվել միայն արվեստով կամ բարեգործություններով, Ադիբեկյանն ասաց. «Բավականը կախված է նրանից, թե ինչ խնդիրներ ու մասշտաբներ ունի երկիրը: Առաջին տիկինը չպիտի փոխարինի իր ամուսնուն կամ զուգորդի, այլ պետք է լրացնի»:

Նա նկատեց, որ օրինակ` ԱՄՆ-ում նախագահը մշակույթի ու տնտեսական հարցերով չի զբաղվում, իսկ կինը, որպես պետության երկրորդ դեմքը, փորձում է համալրել այն բացերը, որոնք իր ամուսինն ունի կամ պարտավոր չէ անել:

«Օբաման խոսում էր արտաքին քաղաքականության, ռազմական գործողությունների միջպետական հարաբերությունների մասին, իսկ մեր փոքր երկրում նախագահը բոլոր հարցերով զբաղվում է, նախագահին ամեն հարցով դիմում են, և նա ստիպված պատասխանում է:

Առաջին տիկնոջը մնում է ցուցահանդեսներ, համերգներ, սոցիալական ծրագրեր անել, և դա պարտադիր չէ որ երևացող լինի, նա ունի իր աշխատակազմը, փոքր խումբը, բյուջեն, որի օգնությամբ կարողանում է խնդիրներ լուծել»:

 Մանրամասները` տեսանյութում: 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ