22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեկ տարվա մեջ արտաքին պարտքն աճել է 536 միլիոն դոլարով. Մհեր Շահգելդյան

ԱԺ-ում շարունակում են  քննարկվել ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:
ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն իրր ելույթի ընթացքում  շեշտեց՝  տնտեսության կառուցվածքն այսօր ձևավորվում է բացառապես հանքարդյունաբերության և գյուղատնտեսության հաշվին: Իսկ դա դրական երևույթ չէ, ավելին՝ բացասական է:

«Վարկերի աննախադեպ ներգրավման մասով ասեմ, որ վերջին տարիների ընթացքում տնտեսության մեջ տեղ գտած բացասական միտումները և այս չափի վարկավորումն ընդունելի չեն: Հայաստանի վրա և մեր սերունդների վրա դա լուրջ բեռ է դնում, և անընդհատ հարց է ծագում, թե ով է այս վարկերը տալու: Այս քանակի վարկերի ներգրավումը տնտեսության մեջ լրջագույն վտանգ է հետագայում Հայաստանի վարկունակության համար: Մեկ տարվա մեջ արտաքին պարտքն աճել է 536 միլիոն դոլարով»,- նծեց Շահգելդյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ