09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

“Երեք սերունդ” -ի արդյունքները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը “Դինամո” մարզահամալիրում ներկա է եղել “Երեք սերունդ” մարզական փառատոնի եզրափակիչ մրցումներին։ Փառատոնի առաջին փուլին մասնակցել է երևանաբնակ 9 ընտանիք՝ ավագ, միջին և կրտսեր տարիքի 4 անդամներով։

Փառատոնում ներառված են փոխանցումավազքեր մարզական տարբեր գույքերով, պարանի ձգման մրցումներ։

Երևանաբնակ ընտանիքների՝ “Երեք սերունդ” մարզական փառատոնի եզրափակիչ փուլում միավորների առավելությամբ հաղթող է ճանաչվել Արաբկիր վարչական շրջանը ներկայացնող Սանթրոսյանների ընտանիքը, երկրորդ և երրորդ տեղերում Նորք–Մարաշ և Կերտոն վարչական շրջաններն են։ Առաջին 3 տեղերը զբաղեցրած մարզասեր ընտանիքներին մրցանակներն ու դիպլոմները հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Երևանի քաղաքապետարանի նեխաձեռնած  մարզական փառատոնին իրենց մասնակցությունը մարզական ընտանիքները կարևորել են որպես սիրողական սպորտն ու առողջ ապրելակերպը խրախուսելու լավագույն միջոց և նկատել, որ այսօր Երևանի տասնյակ բակերում տեղադրված, նաև տեղադրվող մարզական գույքը ևս նպաստում է մարզասեր սերունդ դաստիարակելու գործին։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ