Արժե՞ր այս նեղ պահին մի հատ էլ «չափալաղ» հասցնել
ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն անդրադառնալով Հայկ Խանումյանի՝ ՊԲ հրամանատարի պաշտոնանկության վերաբերյալ նախաձեռնությանը նշել է. «Հայկ Խանումյանը ղալլաթ ա արել, ես երեկ էլ եմ ասել, այսօր ևս հայտարարում եմ, որ չեմ ուզում պաշտպանության նախարար դառնալե:
Սա արդեն զավեշտի է նմանվում: Փաստորեն, Հայկ Խանումյանը մի քանի տարի է տեղեկատվական ու հոգեբանական պլացդարմ է ապահովում Սամվել Բաբայանի համար, ծեծ ուտում, իսկ Բաբայանը այս ծանր պահին հայտարարում է, որ Հայկը ղալաթ է արել:
Լավ, ասենք սխալ է գործել, արժե՞ր այս նեղ պահին մի հատ էլ «չափալաղ» հասցնել: Խանումյանն ու Բաբայանն իրենց քայլերը չսկսած արդեն տապալվեցին, բայց ոչ թե իշխանությունների, այլ ստացվում է, որ իրենց «կեղծ օրակարգերի» համար:
Սամվել Բաբայանն ուղղակի «ոչնչացրեց» Խանումյանին, ինչը նաև «ինքնաոչնչացումե էր նշանակում:
Անահիտ Ամատունի