15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Բանակցությունների հաջորդ փուլը՝ հունիսին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել, որում նշել են, որ համաձայն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ տեղի ունեցած հանդիպումների արդյունքների՝ բանակությունների հերթական փուլը տեղի կունենա հունիսին։

«Նախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Համանախագահները նախարարներին են ներկայացրել փաստաթղթեր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորություններն ընդլայնելու և ԵԱՀԿ հետախուզական մեխանիզմներ ներդնելու հարցի շուրջ:

Նախարարները հաստատել են նախագահների համաձայնությունը` հունիսին անցկացնելու բանակցությունների հաջորդ փուլը` նպատակ ունենալով վերսկսելու բանակցությունները համապարփակ կարգավորման շուրջ»,- ասված է հայտարարության մեջ։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ