15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գագիկ Բեգլարյանը խուսափու՞մ է լրագրողներից

ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանին ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին՝ ինչու ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն անձամբ չէր եկել մասնակցելու բյուջեի հաշվետվությանը:
Արթուր Առաքելյանը նշեց՝  նախարարը հանդիպման էր, հետևաբար չէր կարող գալ: Հարցին, թե հնարավո՞ր է ՝  նրա անվան հետ  կապված միջադեպի պատճառով է նա խուսափում ներկայանալ,  փոխնախարարը պատասխանեց՝ ոչ:

Հիշեցնենք, որ օրերս մամուլում հայտնվել  էր  տեղեկություն, որտեղ նշվում էր՝ Բեգլարյանի  թիկնապահները նախարարության շենքի հարևանությամբ մարդ են ծեծել:

«Ես տեղյակ չեմ, նախարար Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ ունի, թե՞ ոչ,  այդ մասին  կարող եք նրանից հարցնել, բայց նրա չգալը դրանով պայմանավորված չէ: Եթե չեմ սխալվում, նա արդեն հայտարարել է, որ նրանք իր թիկնապահները չեն: Դեպք է տեղի ունեցել և քննությունն ընթանում է»,- անդրադառնալով վերոնշյալ թեմային՝  ասաց  փոխնախարարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ