15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու՞ Նժդեհի արձանը նրա անունը կրող հրապարակում չտեղադրվեց․ Տարոն Մարգարյանի պարզաբանումը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին դուր է գալիս Գարեգին Նժդեհի՝ այսօր բացված արձանը։

«Երեւանի սրտում Գարեգին Նժդեհի արձանը կանգնեցնելը ինձ համար հպարտություն է: Ինչ վերաբերում է արտաքին տեսքին, որի մասին վերջին շրջանում խոսակցություններ եղան, ես համաձայն չեմ այդ կարծիքների հետ. ամեն մարդն իր կարծիքն ունի եւ քանդակագործին, լսելով, թե ինչ կերպար է տեսել, հասկանում եմ, որ նա Նժդեհի կերպարը տեսնում է այսպես: Կարեւոր է, որ Երեւանում Նժդեհն իր տեղն ունեցավ», – այսօր արձանի բացումից հետո՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Տարոն Մարգարյանը:

Լրագրողները քաղաքապետին հարց ուղղեցին՝ ինչու՞ Գարեգին Նժդեհի հրապարակում չտեղադրվեց արձանը, որտեղ այս պահին վեր է խոյանում Խորհրդային գործիչ Սուրեն Սպենդարյանի արձանը։

Տարոն Մարգարյան պատասխանեց․«Գիտե՞ք՝ Նժդեհի հրապարակում, երբ ժամանակին այն անվանակոչել են, այնտեղ արձան կար: Մենք նախատեսեցինք, 2015թ. ստեղծեցինք Նժդեհի արձանի տեղադրման հանձնաժողով եւ մրցույթ հայտարարվեց: Որոշում կայացվեց, որ այս այգում այն տեղադրվի: Նժդեհի արձանի տեղադրման համար դեռ 2013թ. այս այգին ամբողջությամբ բարեկարգվեց»:

Լրագրողները դիտարկում ներկայացրին՝ պնդելով՝ կարծիք կա, թե  միտումնավոր է Գարեգին Նժդեհի արձանը հենց Հանրապետության հրապարակին կից այգում տեղադրվել, քանի որ այս տարածքում է գտնվում նաեւ ՀՀԿ գրասենյակը։

«Ինձ թվում է՝ այստեղ՝ հարակից վայրերում, շատ կուսակցությունների գրասենյակներ կան, եւ ՀՀԿ գրասենյակն այդքան կապ չուներ այս տարածքի հետ: Ավելի շատ, Հանրապետության փողոցի մոտ՝ այս բարեկարգ այգում, տեղադրվեց արձանը: Նաեւ՝ շնորհավորում եմ, լավատես եղեք ու Գարեգին Նժդեհի գաղափարախոսությամբ ապրեք», – ասաց քաղաքապետը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ