«Ադրբեջանցիները մի բան են ասում, հետո գնում են Ադրբեջան, այլ բան անում»
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նիստում շարունակվում է 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը:
Նիստի ընթացքում ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հարց ուղղեց արտգործնախարարին:
«Հետևելով միջազգային կազմակերպությունների անհասցե գնահատականներին, ինչպես նաև միջազգային մամուլի հակասական մոտեցումներին, արդյո՞ք համամիտ չեք, որ արտաքին քարոզչության ոլորտում հաճախ պարտվում ենք», – հարցրեց Շահգելդյանը:
Նալբանդյանը, պատասխանելով պատգամավրի հարցին, նախ շեշտեց՝ համակարծիք չէ նրա հետ:
«Այնպես որ, այս մասով մեկնաբանություններն անիմաստ են: Ինչ վերաբերում է գնահատականին, թե քարոզչության իմաստով մենք միշտ տանուլ ենք տալիս, համաձայն չեմ: Մշտապես Ադրբեջանի հետ է խնդիրներ առաջանում, քանի որ նրանք են մի բան են ասում, հետո գնում են Ադրբեջան, այլ բան անում: Ադրբեջանցիներն էին, որ եռանախագահների հետ հանդիպումից էին հրաժարվում, բայց հետո ասացին, որ համաձայն են հանդիպել: Ասում ենք մենք պարտավորություն չունենք Վիեննայում հանդիպումից հետո, բայց հետո ասում են` դեմ չենք դրանց: Ադրբեջանը նույնիսկ շատ դեպքերում պարտիզանական պատերազմ է տանում տարբեր միջազգային կառույցներում: Այս ամեն ինչը համապարփակ գործընթաց է և առանց նույն քարոզչության գործընթացի, փորձի, դիվանագիտական ջանքերի, բնակաբար, գալիս ենք այն համոզման, որ մեր դեպքում ինչ ստանձնում՝ անում ենք»,- նշեց Նալբանդյանը: