20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մխիթարյանը իրավունք չուներ, հիմա ինչ` գնդակահարե՞ նք. Ռուբեն Հայրապետյան

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կարծում է, որ հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստան-Չեխիա հանդիպումից հետո չպիտի հայտարարեր, թե հավաքականի որոշ ֆուտբոլիստներ լավ չեն հանդես եկել: ”Իրավունք չուներ նման բան ասելու, բայց հուզված է եղել ու ասել է”,-ասաց Հայրապետյանը` նշելով, որ այդ մասին Հենրիխի հետ կխոսի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը: Երբ լրագրողները ևս մեկ անգամ այդ հայտարարության մասին հարցին, Հայրապետյանն արձագանքեց. 

”Հատուկ ուշ ընկալողների համար կրկնեմ, որ Մխիթարյանը իրավունք չուներ այդպիսի բան ասել, բայց հիմա ինչ անենք` գնդակահարե՞նք նրան”: 

ՀՖՖ նախագահը համաձայն է Մխիթարյանի հետ: ”Որոշ ֆուտբոլիստներ իրենց ցիրկի կլոունի պես պահեցին”,-շեշտեց ՀՖՖ նախագահը, սակայն անուններ չտվեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ