Սա խաղ անել է, սա բյուջեի քննարկում չէ. Հրանտ Բագրատյան
ԱԺ-ում այսօր շարունակվում է 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը:
Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ներկայացրեց Բնապահպանության և Գյուղատնտեսության նախարարություններին հատկացված ֆինանսները:
Նա տեղեկացրեց, որ Գյուղատնտեսության նախարարությանը նախորդ տարի հատկացվել է 13 միլիարդ դրամ: Դրա արդյուքում իրականացվել է 22 ծրագիր: Նախարարությունը նախորդ տարի միջոցներ է ստացել նաև պահուստային ֆոնդից՝ 1,71 միլիարդ դրամ:
Իսկ Բնապահպանության նախարարությանը նախորդ տարի հատկացվել է 3 միլիարդ 753 միլիոն դրամ, պահուստային ֆոնդից հատկացված միջոցները կազմում են 32,2 միլիոն:
Հրանտ Բագրատյանին, սակայն, բնավ դուր չեկավ Ջանջուղազյանի զեկուցումը: Բագրատյանը շեշտեց՝ չի կարելի գալ և ասել, թե որքան ծրագիր է կատարել, և ինչ ծրագրի համար ինչքան գումար է հատկացվել գումար է հատկացվել: «Սա խաղ անել է, սա բյուջեի քննարկում չէ»,- ասաց Բագրատյանը: