20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փակ շուկայի շուրջ “աբսուրդը” շարունակվում է

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն անդրադարձել է Երեւանի Փակ շուկայի խնդրին` նշելով, որ չնայած ջանքերին չի կանգնեցվում անօրինական շինարարությունը:

“Նախորդ տարվանից լուսաբանվել է այդ հարցը, սակայն չի կանգնեցվում անօրինական շինարարությունը: Քաղաքապետարանը և նախարարությունը հրամանով կանգնեցրել են շինարարությունը, բայց սեփականատերը որքանով է հաշվի առնում … ես ստանում եմ նոր լուսանկարներ:

Սեփականատերը մի կողմից ասում է, որ “դեմոնտաժ” կանի անօրինական կառույցները և կվերադարձնի Փակ շուկան, մյուս կողմից շարունակվում է շինարարությունը`մի տեսակ աբսուրդ իրավիճակի մեջ է գտնվում”:

Քաղաքապետարանին կից Քաղաքաշինական խորհրդին նամակ է ուղղվել փակ շուկայի խնդրի հետ կապված, քանի որ շենքը չափազանց կարևոր է ճարտարապետական տեսանկյունից.

“Այն մեծ ճանաչում ունի նախկին խորհրդային միության տարածքում, և եթե մենք չենք կարողանում մեր ունեցածը պահպանել, այդ դեպքում չենք կարող պայքարել նաև այլ երկրներում հայկական հուշարձանների պահպանման համար”,-նշեց ճարտարապետների միության նախագահը:

Ի դեպ, Մինասյանը նաեւ ձեռքբերումներից խոսեց` որպես այդպիսին առանձնացնելով Մատենադարանի, քաղաքապետարանի, Մոսկվայի տան նորակառույցները:

Հիշեցնենք, Փակ շուկան ներառված է պետության կողմից պահպանվող հուշարձաննրի ցանկում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ