28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

”Բա էլ ինչու՞ են մարդիկ իրանց ջարդելով գալիս ստադիոն”. քննարկում են Մինասյանի հրաժարականի հարցը

“Դաժան եք, դաժան … ” հայտնի ֆիլմի արտահայտությունը տեղին է ընդհանրապես մեր իրականության եւ մասնավորապես երեկվա Հայաստան-Չեխիա հանդիպմանը հաջորդած տրամադրություններին:

Սոցցանցերում սկսել են քննարկել մեր հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի հարցը: Մինչդեռ ընդամենը ամիսներ առաջ, երբ մեր հավաքականը բավական հետաքրքիր խաղ էր ցուցադրում, Վարդան Մինասյանը նույն սոցցանցերում աշխարհի “ամենասիմպատիչնի” մարզիչն էր:

”Սիրելի հայեր.Դիմում եմ բոլորին.եթե մենք հաղթում ենք դա միայն ֆուտբոլիստները չեն, որ հաղթում են, կամ պարտվելիս միայն մարզիչն չէ,որ պարտվում է…Հանդիպեցի մի քանի գրառման,ինձ համար ծիծաղելի նման կոչի.

”Միացեք մեր ԱՐԴԱՐ(գրառման մեջ հենց մեծատառերով է գրված) պահանջին,եթե ձեզ հարգում եք հրաժարական տվեք ու նման կարգի հիմարությունների…Մի քանի տարի առաջ էլ էիք գոռում Մինասյան հեռացիր,բայց սլովակներին հաղթելուց հետո նրա անունով էիք երդվում,չի կարելի,ամոթ է:Ինքս լինելով Ազգային հավաքակնաի մոլի երկրպագու ուղղակի կոչ եմ անում բոլորին,ամբոջ մեղքը չբարդել Մինասյանի վրա:Բոլորս ունենք մեղքի մեր բաժինը:Մենք սիրում ենք մեր հավաքականն ու անկած ամեն ինչից ու արդյունքից մենք մեր թիմի կողքին ենք:Առաջ հայեր…”,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Թորոսյանը:

Վահագն Ալեքսանյանն էլ հակառակ կարծիքն ունի:

”Ըհըն, խաղը խաղացինք, պարտությունը ձևակերպեցինք, ամեն ինչը քննադատեցին ու ստեղ հայտնվեցին պոպուլիզմը, նացիոնալիզմը ու տենց շատ բաներ: Հայտնվեցին գրառումներ. որտեղ ասվում ա, թե քննադատելը սխալ , պետք ա մենակ հպարտանալ ու փառաբանաել, մեր տղերքը ամենալավն են ու նմանատիպ մտքեր:

Ասեմ. հարգելիներս, խաղը անտանելի վատ խաղացինք, Մինասյանը հիմար սխալներ էր արել հենց մեկնարկայինից սկսած, խաղի ընթացքում ոչ մի ազդեցություն չուներ թիմի վրա ու էս դեռ վերջը չի. սեթական հարկում Չեխիայի պես թիմին 0-3 պարտվում ենք, կանգնում ասում ա ”Բայց ով էր ասում, որ մենք պետք ա Բրազիլիա գնաինք, մեր խնդիրը խաղամակարդակը բարձրացնելն էր”: Դե արի ու մի ասա այ Մինասյան ջան, բա էլ ինչու՞ են  մարդիկ իրանց ջարդելով գալիս ստադիոն ձեզ երկրպագում, ինչու՞ են կոկորդները պատռելով ՀԱ-ՅԱՍ-ՏԱՆ գոռում, հաստատ ոչ նրա, որ դուք ՄԵՐ դաշտում խոշոր հաշվով պարտվեք ու դու գոնե ներողություն չխնդրես:

Խաղամակարդակ եք ուզում բարձրացնեք հենա իրիկունները տղերքով մի տեղ հավաքվեք, օրինակ՝ մեր բակում, տենց մակարդակ բարձրացրեք, չեմ պատկերացնում ուրիշ հավաքական, որ դաշտ դուրս գա սենց խաղացողներով, սենց ներուժով ու հաղթանակի համար չխաղա, որ խմբից դուրս գալը նպատակ չդնի: Եթե քո կալիբրը ընդամենը լավ խաղամակարդակի ձգտելն ա՝ թող գնա, քո տեը թող ավելի վատ մարզիչ լինի, բայց գոնե չի վախենա լուրջ նպատակներից՝ ինչը դու ես անում: 

ՀԳ չնայած ի՞նչ եմ զարմանում, եթե հարյուրավոր մարդիկ խաղի տոմսը ձեռքերում չեն կարողանում ստադիոն մտնել ինչ-որ մեկի քմահաճույքի պատճառով՝ ուրեմն էդ ֆեդերացիան էդ մարզիչն էլ պետք ա ունենար ու հենց էսպիսի դատարկ խոսողներով էլ պետք ա պաշտպանվեր: 
Մի հատ էլ Հ.Գ. ամոթ ա, քանի ուշ չի ներողություն խնդրեք”,-գրել է նա:

Արման Առաքելյանն էլ բաց նամակով է հանդես եկել, որում ասված է`

”Հարգելի և մեծարգո պարոն Մինասյան, առիթից օգտվելով՝ ցանկանում եմ գոհունակությունս հայտնել Ձեզ՝ այն ավանդի համար, որը ներ եք դրել ազգային հավաքականի կառուցման գործում: Բոլորս էլ շատ լավ հիշում ենք Սլովակիայի, Մակեդոնիայի և այլ հավաքականներին տված Ձեր “դասերը”, դրանք անուրանալի են: Բայց խնդրում եմ՝ համաձայնեք, որ հավաքականում տիրող մթնոլորտն այն չէ, չկա խաղակցվածություն…

Ես երբեք չեմ ասում, թե ցանկանում եմ Ձեր հրաժարականը… Բնա՛վ: Ես պարզապես խնդրում եմ, որ Դուք՝ որպես հավաքականի ողնաշար, որպես թիմի գլխավոր մարզիչ, ձեռնամուխ լինեք թերությունների հարթմանը: Հասկացեք խնդրում եմ, որ մենք՝ երկրպագուներս քննադատելով չեխերի հետ հանդիպումը, քննադատելով նաև Ձեզ, պարզապես ցանկանում ենք ավելի լավը տեսնել հավաքականը, ցանկանում ենք, որ Ձեր անունը թնդա եվրոպական ֆուտբոլում և առաջատար ու եղանակաստեղծ թիմեր հետաքրքրվեն Ձեր ծառայություններով:

Բարին ընդ Ձեզ պարոն Մինասյան

Ձեզ շատ հարգող, Ձեր անուրանալի դերը գնահատող՝
Արման Առաքելյան”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ