06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստան-Չեխիա՝ 0:3 /վիդեո/

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ՛՛Հանրապետական՛՛ մարզադաշտում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը: Նշենք, որ առայժմ հաշիվը 0:0 է: Սակայն երկու թիմերն էլ բավական ակտիվ են ու անընդհատ գրոհում եմ: 

Երկու անգամ դարպասը գրավելու հիանալի հնարավորություն ունեցավ Յուրա Մովսիսյանը, սակայն չեխերին փրկեց դարպասապահ Պետեր Չեխը:

Միջազգային բուքմեյքերական կենտրոնները հանդիպման ֆավորիտ կրկին հյուրերին են համարում: Չեխիայի ընտրանու հաղթանակի հավանականությունն ունի 1.95 գործակիցը, Հայաստանի հավաքականի հաղթանակինը՝ 4.20, իսկ ոչ ոքին ունի 3.25 գործակիցը:

20:47

Ավարտվեց հանդիպման առաջին խաղակեսը: Դեռ ոչ ոք չի դարձել գոլի հեղինակ:

21:06

Չեխիայի հավաքականը բացեց հանդիպման հաշիվը՝ 0:1: 47-րդ րոպեին հաշիվը բացեց Վիդրան:

21:41

81-րդ րոպեին Չեխիայի հավաքականը երկրորդ գոլն ուղարկեց տանտերերի դարպասը: Գոլի հեղինակ կրկին դարձավ Վիդրան:

Հայաստանի հավաքականի խաղացող Յուրա Մովսիսյանը ևս գոլ խփեց, սակայն այն չհաշվեց, քանի որ մրցավարի օգնականը խաղից դուրս վիճակ էր արձանագրել: 

21:56

Հանդիպման վերջին Դանիել Կոլարժը հաշիվը դարձրեց 0:3:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ