24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Թուրք մասնագետները Միջերկրական ու Էգեյան ծովերում ուժգին երկրաշարժ են կանխատեսում

Ստամբուլի Բողազիչի համալսարանի կողմից պատրաստված զեկույցում նշվել է, որ վերջին 14 օրվա ընթացքում Միջերկրական ծովում 65 ցածր ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ըստ թուրքական «Haberturk» թերքի կայքի` ցածր ուժգնությամբ երկրաշարժերի հաճախականության աճը մասնագետների մոտ առաջիկայում սպասվելիք ուժգին երկրաշարժի մտահոգություն է առաջացրել:

Թեմայի վերաբերյալ թերթին մեկնաբանություններ տված թուրք պրոֆեսոր Օվգուն Ահմեթ Էրջանը նշել է, որ Միջերկրական ու Էգեյան ծովերի հարավային մասերը «լարված» են ու առաջիկա 2.5 տարվա ընթացքում այդ իրավիճկը համգեցնելու է 7-ից ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժի:

Թուրք մասնագետ Օղուզ Գյունդողդուն էլ ասել է. «Այս իրավիճակը ակտիվացման սկիզբն է: Նախկինում ևս Միջերկրական և Էգեյան ծովերում ցունամիի պատճառ դարձած երկրաշարժներ են գրանցվել: Սակայն չենք կարող ասել, թե այս ակտիվացման արդյունքում տեղի ունենալիք աղետը, ցամաքի որ հատվածին կբախվի»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ