14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Պայթյուն Դիարբեքիրում. կա 5 զոհ 25 վիրավոր

Երեկ ուշ երեկոյան ուժգին պայթյուն է որոտացել Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր կենտրոնական շրջանի Սարըքամըշ թաղամասում:

Ըստ թուրքական «Cihan» լրատվական գործակալության` պայթյունի հետևանքով մահացել է 5, վիրավորվել` 25 մարդ: Դեռևս չհաստատված տեղեկություններ կան այն մասին, որ պայթյունը տեղի է ունեցել պայթուցիկ նյութերը մեքենայի մեջ բեռնելու ժամանակ:

Հրապարակվել են նաև մահացածների անունները (Օրհան, Սեյիթհան Յաքար, Ռեմզի, Ուղուր և Թեյֆիք Յամաններ): Նշվում է, որ վիրավորները տեղափոխվել են Դիրարբեքիրի տարբեր հիվանդանոցներ:

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ