12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մենք ձեր կողքին ենք լինելու միշտ. ՀՀ գյուղնախարար

ՀՀ կառավարության պատվիրակության կազմում աշխատանքային այցով Արցախում է նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մայիսի 8-ին առաջնագիծ այցից հետո երեկոյան հանդիպում է ունեցել ԼՂՀ ԳՆ ղեկավարության հետ:

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին տեղի ունեցած քննարկումների ընթացքում շոշափվել են համագործակցության և երկկողմ կապերի սերտացմանն ուղղված հարցեր:  Հանդիպման ընթացքում ԼՂՀ գործընկերները կարևորել են այն հանգամանքը, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ՀՀ գյուղնախարարությունը մշտական կապի մեջ է եղել Արցախի իր գործընկերների հետ՝ ձգտելով գտնել առաջացած խնդիրների արդյունավետ լուծումները:

«Մենք ձեր կողքին ենք լինելու միշտ և շարունակելու ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել»,-նշել է Սերգո Կարապետյանը, հավելելով, որ  Արցախի իրենց գործընկերներին ՀՀ գյուղնախարարության մասնագետները կաջակցեն նաև գյուղոլորտի մասնագետների վերապատրաստման ուղղությամբ:

ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը շնորհակալություն է հայտնել  ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և անձամբ Սերգո Կարապետյանի կողմից ցուցաբերված նյութական օժանդակության համար, որը կուղղվի պատերազմի հարուցած դժվարությունների հաղթահարմանը: Երկու նախարարները գոհունակություն են հայտնել համագործակցության առկա մակարդակից՝ հույս հայտնելով, որ այն հետագայում ավելի կխորանա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ