14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայրենասիրությունը 14-ամյա Սոֆիի ընկալմամբ /վիդեո/

14-ամյա Սոֆի Աղբալյանն այսօր  զինվորական  հայրիկի հետ Հաղթանակ զբոսայգի էր եղել:  Սոֆին Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝ հատուկ այսօրվա համար ինքն էլ է զինվորական համազգեստ հագել, որ հպարտությամբ քայլի հայրենիքի համար անձնուրաց ծառայող զինվորականների կողքով:

Տեսախցիկի առաջ խոսելիս Սոֆին, բնականաբար,  փոքր-ինչ կաշկանդվեց, բայց անկաշկանդ զրույցի ընթացքում ասաց՝ կասկած չունի՝ մեր քաջ զինվորները թուլ չեն տալու, որ թշնամին տիրի հայոց հողին: Խոսելով հայրենասիրության մասին՝ ասաց դա մի բան է, որ կա ամեն հայի մեջ,   զգացողություն է, որը մարդուն ստիպում է ոչինչ չխնայել հանուն հայրենիքի:

‹‹Այս օրը կարևոր տոն է  հայ ժողովրդի համար ու հատկապես՝ ինձ համար: Հայրիկս զինվորական է: Այս տոնախմբությանը մասնակցելու ենք եկել ընտանիքով՝ մայրիկս, եղբայրս ու, իհարկե, հայրիկս››, – ասաց  Սոֆին:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=jLgFwfbdf2w

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ